ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ օրենքների, հոդվածների հիման վրա է դատարանը հայցվորի պահանջով երեք տարուց ավելի արգելափակման (կալանքի) տակ վերցնում պատասխանողի հիմնական միջոցները, շարժական ու անշարժ գույքը, ֆինանսական գործունեությունը, բանկային գործունեությունը` դեռ դատավարությունը չսկսած: Եւ թույլ չեն տալիս ընդլայնել տնտեսությունը, ստանալ վարկավորում` գրավ դնելով հիմնական միջոցները, մտածված կախման մեջ են պահում պատասխանողին հայցվորից եւ դատարանից:

Կարեն Խաչատրյան (45 տարեկան, ատամնաբույժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97. 98. 99. 100. 101. 102 (1. 2.) հոդվածների համաձայն՝ երբ քաղաքացին բողոք է բարձրացնում իր անշարժ գույքի, բանկային հաշիվների եւ այն ամենի համար, ինչի հետ կապված՝ հայցվորը միջնորդել է դատարանին, որպեսզի կալանքի տակ վերցվեն դրանք, նա կարող է հայցադիմումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում բողոքարկել դրա դեմ, նվազեցնել, եթե այն գումարի չափից ավելին է: Քաղաքացիական դատավարության 97. 98. 99. 100. 101. 102 (1. 2.) հոդվածներում հստակ ձեւակերպված է, թե ինչ միջոցներ պետք է կիրառի պատասխանողը: Կալանքը արվում է նրա համար, որպեսզի պատասխանող կողմը այլեւայլ ճանապարհներով չփոշիացնի գումարները, այսինքն՝ չարամտորեն խուսափի դրանք հետ վերադարձնել: Այստեղ հակաիրավական ոչինչ չկա:

«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվության գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սա խոսում է մեր քաղաքացիներից շատերի՝ օրենքից անտեղյակ լինելու մասին: Հաճախ նրանք տեղեկացված չեն իրենց իրավունքների մասին, իսկ երբեմն էլ ստորագրում են իրենց առաջարկված ցանկացած գրության տակ՝ առանց կարդալու եւ տեղեկանալու դրանում հիշատակված օրենքի եւ պարտավորությունների մասին, ինչի հետեւանքով  հաճախ հայտնվում են տհաճ եւ անելանելի իրավիճակների մեջ:




Լրահոս