Երկիր մոլորակի վրա ժամանակ առ ժամանակ հայտնաբերվում են միանգամայն հրաշալի տարածքներ, իրեր, երևույթներ՝ հնագույն քաղաքներից, որոնք փոխում են մեր պատկերացումները պատմության մասին և մինչ օրս ծածկված են մնում լիակատար մթությամբ:
Ահա այդպիսի 12 գտածոներ:
1.Մոա, Օուեն լեռներ
Մոան եղել է չթռչող թռչուն ու վերացել է շուրջ 500 տարի առաջ:
2. Գրոտի Լունյու
Այս քարանձավները, որոնք փորվել են մարդու կողմից մանրահատիկ ավազներում, գտնվում են Չինաստանում ու մինչ օրս իրենից որոշակի առեղծված է ներկայացնում:
3.Արևի դարպասները
Սա նման է Սթոունհենջին: Արևի դարպասները միանգամայն առեղծվածային քարե կառույց է: Այն գտնվում է Բոլիվիայում՝ ծովի մակարդակից 3825 մ բարձրության վրա և հնարավոր է՝ հենց այստեղից են Երկիր մոլորակի վրա առաջացել առաջին մարդիկ:
4. Լ’Անս-օ-Մեդոուզ
Կանադայի Նյուֆաունդլենդի տարածքում շուրջ 1000 տարեկան այս քաղաքն ապացուցում է, որ վիկինգները հասել են մինչ Հյուսիսային Ամերիկա շատ ավելի վաղ, քան ծնվել է Քրիստափոր Կոլումբոսը:
5. Գյոբեկլի Տեպե
Սա եկեղեցական համալիր է, որը տեղակայված է Թուրքիայում Հայկական լեռնաշխարհի վրա և մարդկությանը մեծ բան է տվել հնագույն սովորույթների փոխանցման առումով:
6. Վոյնիչի ձեռագիրը
Վոյնիչի ձեռագիրը մինչ օրս առեղծված է մնում՝ կան բազմաթիվ ենթադրություններ այն մասին, թե որ լեզվով է այն գրված:
7. Ստորջրյա Յոնագունի քաղաքը
Մինչ օրս վիճաբանություններ են տարվում այն մասին, թե ձեռակերտ են արդյոք այս ստորջրյա կառույցները, թե դրանք ստեղծել է բնությունը: Սրանք գտնվում են Ճապոնիայի Յոնագունի կղզու ափերին:
8. Քարեդարյան թունելներ
Սա թունելների հսկայական ցանց է, որը ստեղծվել է մարդկության կողմից ու վերագրվում է քարե դարին: Մնում է պարզել, թե ինչպես են այդ ժամանակաշրջանի մարդիկ ստեղծել նման բազմաճյուղ ու բարդ համակարգեր:
9. Կոստա-Ռիկայի քարե գնդերը
Կոստա-Ռիկայում հարյուրավոր գնդեր կան՝ չափազանց փոքրերից մինչև ամենամեծերը: Հնէաբանները ոչ մի պատկերացում անգամ չունեն, թե ինչի համար են դրանք անհրաժեշտ ու ում կողմից են ստեղծվել:
10.Անավարտ կոթող Եգիպտոսում
Այս կոթողը կտրվել է լեռից, սակայն այն բանից հետո, ինչ գրանիտի վրա ճաքեր են հայտնվել, կոթողի կառուցումն այդպես էլ ավարտին չի հասցվել:
11.Մոհենջո-Դարո
Սա Պակիստանի հնագույն քաղաքային բնակավայրերից մեկն է: Հնագույն քաղաքում ապրել է շուրջ 40 000 մարդ:
12. Սակսայուաման
Այս քարերը գտնվում են Պերուի Կուսկո քաղաքում և առանց որևէ ամրացնող լուծույթի այնքան կիպ են միմյանց, որ անհնար է որևէ բան տեղադրել այդ երկու քարերի միջև: