2015 թվականների հունվար-մայիս ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 42 հազար 547 ուղեւոր: Նշված ժամանակահատվածում «Զվարթնոցով» Հայաստանից մեկնել է 346 հազար 859 ուղեւոր, իսկ վերադարձել է 304 հազար 312-ը: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա հունվար-մայիս ամիսներին մեկնել եւ չի վերադարձել 2 հազ 925 ուղեւոր:
Ընդհանուր «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 8 հազ. 576 ուղեւոր, վերադարձել 5 հազ. 651-ը: Այսինքն՝ ինքնաթիռով այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից գնացել եւ չի վերադարձել 45 հազար 472 ուղեւոր:
Հարկ է նշել, որ այս թիվն արտագաղթի ընդհանուր պատկերն արմբողջությամբ չի արտացոլում: Բանն այն է, որ վերջին տարիներին արտագաղթը հիմնականում տեղի է ունենում ավտոտրանսպորտով կամ ավելի ճիշտ՝ ավտոբուսներով: Ավտոբուսի տոմսը համեմատաբար ավելի էժան է, եւ որպես ուղեբեռ ավելի շատ ապրանք կարելի է տանել: