
Բաքվի գյուղերում ծեծկռտուք է գրանցվել Ռուսաստանից ու Ուկրաինայից մարզիկների միջև, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Համաձայն տեղեկության՝ ռուս և ուկրաինացի մարզիկների միջև լեզվակռիվ է սկսվել:
Մարզիկները չեն կարողացել զսպել իրենց էմոցիաներն ու անցել են ձեռնամարտի:
Օլիմպիական գյուղի աշխատակիցները բաժանել են կռվարարներին: