“Հրապարակ”-ը գրում է, որ երեկ “Ազատություն” ռադիոկայանը տեղեկություն հաղորդեց, թե “ԲՀԿ առաջնորդն առաջիկա օրերին կուսակցության կողմից կառաջադրվի Հայաստանի նախագահի թեկնածու: Այսօր “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանըե: Մի քանի ժամ անց արդեն այս լուրը չկար “Ազատության” կայքում, այն փոխարինվել էր “Առաջիկայում կորոշվի, թե ով կներկայացնի ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում” վերնագրով տեղեկատվությամբ, որտեղ շեշտադրումները փոխվել էին և նշվել էրև ԲՀԿ-ն “նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ դեռևս որոշում չունի”:
Երեկ երեկոյան, ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո լուր տարածվեց, որ այսօր Ծառուկյանը հանդես է գալու իր առաջադրման մասին հայտարարությամբ: