«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ` Սդղի գյոլում վիճաբանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի ունեցած վերջին ձերբակալությունները Սյունիքի մարզի հայտնի շրջանակներում խուճապ են առաջացրել:
Հիշեցնենք՝ հունիսի 9-ին Մուշեղ Զաքարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու կասկածանքով, նրա հետ առերեսման արդյունքում, այն բանից հետո, երբ Մուշեղ Զաքարյանը պնդել էր իր ցուցմունքները և նրանց մատնացույց արել, ձերբակալվել էր երկու անձ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանցից մեկը Սյունքի մարզպետի վարորդ Արագած Ղևոնդյանի որդին է, մյուսը՝ մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ընկերը։
Հենց այս անսպասելի ձերբակալությունն էլ մարզպետի որդու շրջապատում խուճապ է առաջացրել: Մեր տեղեկություններով՝ խուճապային տրամադրությունների արդյունքում արդն նույնիսկ փախուստի դիմողներ են եղել: Հարցաքննության հրավիրված նոր անձինք նախաքննական մարմին չեն ներկայացել և, մեր տեղեկություններով, փախուստի մեջ են:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում