Forbes-ը հրապարակել է ամենահարուստ մարզիկների ցուցակը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes ամսագիրը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ մարզիկների ցուցակը:

Լավագույն 10-յակում հայտնվել են ամենատարբեր ազգությունների մարզիկներ:

5

Այս տարի ամենաշատ գումար վաստակած մարզիկների ցուցակը 3-րդ անգամ գլխավորել է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը, ով իր կապիտալը ավելացրել է 300 միլիոն դոլարով: Եվ այս «ավելացմանը» նպաստել է Մեննի Պակյաոյի հետ տեղի ունեցած «դարի մենամարտը», որը ավարտվեց Ֆլոյդի հաղթանակով:

1

Ի դեպ, Մեննի Պակյաոն շնորհիվ իր ստացած եկամուտների՝ իր կապիտալն ավելացրել է 160 միլիոն դոլարով, այս ցուցակում երկրորդն է:

2

Առաջատարների ցուցակի երրորդ հորիզոնականում «Ոսկե գնդակի» դափնեկիր Կրիշտիանո Ռոնալդուն է` 79,6 դոլար եկամուտով: Պորտուգալացին «Ռեալի» կազմում խաղերի ժամանակ տարեկան խփում է նվազագույնը 60 գոլ, որի համար ստանում է ամենաքիչը  $50 եկամուտ:

3

Ռոնալդոի մշտական հակառակորդ Լիոնել Մեսսին այս անգամ էլ չի կարողացել գերազանցել նրան և հայտնվել է 4-րդ հորիզոնականում (73.8 մլն):

4

5-րդ հորիզոնականում հայտնվել է թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (67մլն), իսկ 6-րդ և 7-րդ հորիզոնականները զբաղեցրել են բասկետբոլիստներ Լեբրոն Ջեյմսն (64.8 մլն) ու Քևին Դյուրանտը (54.1 մլն):

8-րդ հորիզոնականում ԱՄՆ-ից հայտնի գոլֆիստ Ֆիլ Միկելսոնն է (50.8 մլն), իսկ նրան հաջորդում է Թայգեր Վուդսը (50.6 մլն): 10-յակը եզրափակում է բասկետբոլիստ Կոբի Բրայանտը (49.5 մլն):




Լրահոս