
Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի մշտական կոմիտեի նախկին անդամ Չժոու Յունկան դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ կաշառակերության, ծառայողական դիրքերը չարաշահելու ու պետական գաղտնիքը հրապարակելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Սինհուա գործակալությանը:
Տյանցզին քաղաքի դատարանի դատավճռով ՝ նա նաև ցմահ զրկվելու է քաղաքական իրավունքից, իսկ նրա ունեցվածքն առգրավվել է:
«Չժոու Յունկան դատարանում հայտարարել է, որ կենթարկվի դատարանի որոշմանն ու այն չի բողոքարկի»,- ասվում է հաղորդագրության մեջ: