Ավտոմեքենան շրջվել է Երեվան – Երասխ ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 22-ին, ժամը 03.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան – Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում “ԳԱԶ 3110” մակնիշի 20 ՏԼ 325 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասին եւ շրջվել է, ինչի հետեւանքով վարորդ Արման Վարդանյանը (ծնվ. 1985թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչեւ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հոսպիտալացվել է Արարատ քաղաքի բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։




Լրահոս