
6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիի ափամեերձ հատվածում՝ երկրի մայրաքաղաք Սանտյագոյից 135 կմ հարավ-արեւմուտք։ Էպիկենտրոնը եղել է Խաղաղ օվկիանոսում, հիպոկենտրոնը՝ 15,6 կմ խորության վրա։ Ավերածությունների եւ զոհերի մասին չի հաղորդվում։ Չիլիի ափի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ գրանցվել էր նաեւ նոյեմբերի 21-ին։