“Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող դատապարտյալ Արտակ Հակոբյանն ի նշան բողոքի առաջիկայում պատրաստվում է կարել բերանն ու աչքը, ,մխելե ոտքը, և, առհասարակ, որքան հնարավոր է՝ ինքնախեղվել, այս մասին Tert .am-ը ստացավ տեղեկություններ։
“Ես ունեմ սրտի պրոբլեմ, իսկ իրանք գալիս են, ամեն օր “դիմեդրոլ”, “անալգին”, “նոշպա” են սրսկում, մի կես ժամ թողում ա, հետո նորից շունչս կտրվում ա: Ասում են՝ նևրոզ ա, կանցնի, կանցնի: Էն դեպքում, երբ իմ վիճակը գնալով վատանում ա”,- ասել է նա։
Նա ՔԿՀ ղեկավարությանը խնդրել է, որպեսզի ինքն իր միջոցներով անցնի ,յամերե հետազոտություն, շարունակ դիմումներ է գրում ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանին և “Նուբարաշենի” պետ Գենադի Սարգսյանին, բայց կալանավորին ամեն անգամ մերժում են:
“Ինձ ասում են, որ դիմումի մեջ երկու տեղ շեշտի, որ խոսքի օրինակ՝ ցանկանում եմ “յամեր” հետազոտություն անցնել իմ սեփական ծախսերով: Գրում եմ, չեն տանում, իսկ ուրիշը գրում ա, միանգամից տանում են”,- ասաց դատապարտյալը:
Կալանավորը պատմել է, որ իրեն մի քանի օր առաջ “Նուբարաշեն”, ՔԿՀ-ի բուժմասի տեղակալ Գալուստ Կարապետյանն առաջարկել է իր տեղակալի միջոցով և 24 500 դրամի դիմաց արյան ընդհանուր անալիզ հանձնել Արաբկիր համայնքում գտնվող մասնավոր կլինիկայում՝ այն դեպքում, երբ դատապարտյալների հետազոտությունները պետպատվերի շրջանակներում են:
“Ու հիմա, որ անալիզի պատասխանները եկել են՝ շատ վատ, հեմոգլոբինս շատ վատ, խառնվել են իրար, ասում են՝ “բոյիդ նայե՞նք, վզիդ հաստությա՞նը, թե հիվանդությանդ”: Ասում եմ՝ բայց եթե ես վատ եմ, ի՞նչ կապ ունի իմ բոյն ու վզի հաստությունը”,- ասել է Արտակ Հակոբյանը:
Նշենք, որ նա այն կալանավորն է, ում շնորհիվ ձերբակալվեց և իր պատիժն է կրում “Գորիս” ՔԿՀ-ի նախկին պետի տեղակալ Նարեկ Հարությունյանը։ Վերջինս Արտակի հարազատներից պահանջել էր 4000 դոլար կաշառք՝ Արտակին “Գորիս” ՔԿՀ-ից “Դատապարտյալների հիվանդանոց” տեղափոխելու համար:
Մամուլով հաղորդվեց, որ Արտակին Գորիսից “Նուբարաշեն” տեղափոխելուց հետո բուժմասի ֆելդշերը փորձել էր դանակահարել նրան, ինչը հերքվել էր ՔԿՀ մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանի կողմից։
“Ժողովուրդ” օրաթերթի տեղեկություններով` Արտակին օգնության է հասել մյուս դատապարտյալը, ում միջամտության արդյունքում դանակի հարվածի ուղղությունը շեղվել և վնասել է Արտակի ձեռքը:
Tert .am-ի տեղեկություններով Արտակ Հակոբյանն ինքը ոչ միայն չի հերքում, այլև մանրամասնում է, որ հաջորդ օրը “էս Գոռ Ղլեչյան-մլեչյան, վարչության աշխատողներով եկան խնդրեցին-աղաչեցին՝ “Բա ախպեր, սաղիս հերը կանիծեն, համակարգի վրա մեծ բազար ա, էսի հերքի ու դու կմնաս ստեղ կբուժվես, քեզի կուղարկենք “ցէբէ”, լավ կլնի”: Ասի՝ հարց չկա, իսկ էդ ֆելդշերին էլ գործից հանեցինե:
Մի քանի օր անց, Արտակի պատմելով՝ հասկացել է, որ “գլխի տակ փափուկ բարձ են դրել”, որովհետև բուժվարչության օպերատիվ բաժնի պետ Վազգեն Առաքելյանը, “Նուբարաշենի” հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Գալուստ Կարապետյանի` դատապարտյալի ձևակերպմամբ՝ ,մուտիտովե իրեն ու ընկերոջը դուրս են գրել բերդի հիվանդանոցից:
“Հիվանդներին դուրս են գրել, ով էլ իրանց փող ա տալիս՝ թողել են: Ու հիմա բերդի հիվանդանոցում պահում են մենակ նարկամաններին, դեղավաճառներին, ովքեր 266 հոդվածով են: Հիմա էս Գալուստը ասում ա՝ “փող տուր, քեզի պահեմ բերդի հիվանդանոցումե”,- պատմել է Արտակ Հակոբյանը: Առհասարակ, իր հետ նման վերաբերմունքը կալանավորը պայմանավորել է Նարեկ Հարությունյանի հարազատների և ընկերների վրեժով՝ ասելով, որ Նարեկի կինը՝ Մերին, աշխատում է “Նուբարաշեն” ՔԿՀ-ում:
“Ինձ պարզ ասում են՝ վարչության հրամանն ա, որ մենք քեզի անտեսենք, ոչ մի բան չանենք, ես էլ դրանից ինքնավնասում եմ ինձ. աջ ձեռս ու ոտս տեղ չկա, սաղ երակներս կտրել եմ: Հիվանդանոցի գլխավորի տեղակալը՝ Գալուստ Կարապետյանը, ֆելդշեր Ներսեսի ընկերն ա, վախցնում էր, ասում էր դեղեր-մեղեր կսրսկենք՝ ավելի վիճակդ կվատանա: Կամ սրան ասում եմ՝ մեռում եմ, ասում ա՝, դե միլիոնանոց ազգ ա, մի հոգի էս կողմ, մի հոգի էն կողմե ու տենց իմ հանդեպ թշնամություն-մշնամություն են անում, բռնում տույժ են գրում, տանում են կարցեր, նկատողություն տալի: Ասում եմ՝ բացատրություն գրեմ, որ առողջական խնդիրների պատճառով եմ ինձի վնասում, չեն բերում, գրում են՝ “հրաժարվեց բացատրություն տալուց”,- պատմել է նա:
“Փետրվարին, որ ինձի բերել են ստեղ, ինձ ուղարկեցին “զրոյական” կամեռ, որ ես ոչ մի կապ-մապ չունենամ, չզանգեմ ու մենակով են պահել: Առանձին տեղ ա, դեպուտատ, միլպետ, դրանից հետո ես ինձի ինքնավնասել եմ, տարել են կարցեր, տասը օր մնացել եմ, ասել եմ՝ “ախպե՛ր, ես հիվանդ եմ, ինձի տարե՛ք բուժեք, ինադու տարել են 57 կամեռ, որտեղ խոսքի 10 հատ կռավաթ ա, 23 հոգի մարդ ենք եղել”,- ավելացրել է Արտակ Հակոբյանը:
Իսկ բուժմաս տեղափոխվելուց մի քանի օր անց, տեղի է ունեցել վերը նշված դանակահարությունը:
“Ու այ տենց, սաղից փողը վեկալում են, պահում են, ես էլ հինգ-վեց օր ա, կարցերն եմ, ավելի ճիշտ՝ կարանտին, որովհետև ոչ մի տարբերություն չկա. էլի պադվալ, գետին, խոնավություն”,- դժգոհել է Ա. Հակոբյանը։:
Արտակը հիշել է, որ երբ այս տարեսկզբին դեռ Գորիսի բերդում վատացել էր և “Շտապօգնության” մեքենայով տեղափոխվել Գորիսի քաղաքային հիվանդանոց, պրոֆեսոր Ամիրյանն իր անձնական քարտի հետևում գրել էր “ինֆարկտի նախանշաններ”:
Հատուկ քննչական ծառայության քննիչն էլ, որ Նարեկի գործով գնացել էր Գորիս, Արտակի քարտը պատճենել էր ու կցել գործի նյութերին:
“Իրանց ասեց՝ հեսա, մարդը ասում ա, որ գրված ա ինֆարկտի նախանշաններ ու ճիշտ ա գրված։ Սրանք էլ ասին, որ քաք են կերել, տենց բան չկա: Էս Գալուստը, բժիշկներին ասում ա՝ “Ինքը փողատեր ա, հլը վզի ցեպին նայեք, 200 գրամանոց ցեփ ա քցում, փողը տվել ա, գրել են՝ “ինֆարկտի նախանշաններե”,- դժգոհել է Ա. Հակոբյանը:
Կալանավորը նաև նշել է, որ մոտ տասը օր առաջ իրենից խաբելով 1500 դոլար են վերցրել՝ հիվանդանոց տանելու խոստումով, սակայն տեղափոխել են կարանտին։
“Խաբեցին, ասին՝ կամեռը ռեմոնտ արա: Ունիտազից, զուգարանից բռնած, սաղ՝ տելեվիզորի պադստավկեքով, կլինկորով, գաջով, ցեմենտով, սաղ առա։ Ինձի վեկալել են, տարել են պահում են կարանտինում: Էդ ապրանքներն էլ, որ եկել են, սաղ իմ անունով է գրանցված՝ Հակոբյան Արտակ”,- պատմել է նա:
ՔՀԿ վարչությունների մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանն ի պատասխան ասաց, որ գոյություն ունի իր և Արտակ Հակոբյանի զրույցի տեսաձայնագրությունը:
“Ես իրեն ոչինչ չեմ համոզել, ես գնացել եմ իր մոտ, որ իմանամ, թե նման բան իրո՞ք եղել է , թե ոչ, ինչը տեսաձայնագրվել է”,-ասաց Գոռ Ղլեչյանը և ի պատասխան հարցի, թե ինչու՞ էր հերքել, եթե սույն ֆելդշերը հեռացվել էր, ավելացրեց.”Ֆելդշերին հեռացրել են լրիվ ուրիշ բանի համար”:
Գոռ Ղլեչյանը մեզ հետ զրույցում կրկին հերքեց, որ Արտակ Հակոբյանին դանակահարել են: Նա նաև նշեց, թե Արտակն իր հիվանդության հետ կապված բազմիցս հետազոտվել է սրտաբանի, նյարդաբանի և այլ մասնագետների կողմից և իր մոտ պաթոլոգիաներ չեն հայտնաբերվել:
“Ներկայումս այդ դատապարտյալը գտնվում է հոգեբույժի հսկողության տակ, ինչ եզրակացության կտա հոգեբույժը ըստ այդմ՝ կմտածեն հաջորդ քայլը”,- ասաց նա:
Արյան անալիզի հետ կապված Գոռ Ղլեչյանն ասաց, որ միգուցե հիվանդն ինքն է ցանկություն հայտնել հետազոտվել մասնավոր կլինիկայում, քանի որ չի վստահում այլ բժշկակական հաստատությունների: