
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նոյեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին, Սոթքի ոսկու հանքի թիվ 16 բաց տարածքից հանքանյութ գողանալու փորձ կատարելու պահին հայտնաբերել և բերման են ենթարկել 1961 թ. ծնված Խորեն Ս.-ին։ Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ վերջինիս մոտ հայտնաբերվել է հող փորելու գործիքներ, ուրագ և բահ:
Կատարվում է հետաքննություն: