
Ինչպես հայտնի է, Երևան է ժամանում Պորտուգալիայի հավաքականը, որը հունիսի 13-ին կհանդիպի Հայաստանի ընտրանու հետ:
Armlur.am-ի թղթակից «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում է, որ հայ երկրպագուների մի մասի վրդովմունքն է հարուցել այն, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հայ երկրպագուներից մեկը` ֆուտբոլիստի կիսամերկ լուսանկարները ձեռքին, եկել էր դիմավորելու հարձակվողին:
Միջադեպը կարող էր վերաճել ծեծկռտուքի, եթե ժամանակին չմիջամտեին ոստիկանները:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի երկրպագուներից մեկը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք «աղուհացով» են դիմավորելու պորտուգալացիներին, քանի որ երբ Հայաստանի հավաքականը Պորտուգալիայում խաղում էր տեղի հավաքականի դեմ, ամեն կերպ խաթարվում էր մեր ընտրանու հանգիստը: