Regnum-ը և Arminfo.am-ը ներկայացնում են հարցարույց ՀԵՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ: Մայիսի սկզբին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է (ՀԾԿՀ) ներկայացրել էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման հայտ, որը հանրության շրջանում մեծ արձագանք է ստացել: ՀԷՑ-ը առաջարկում էր բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով: ՀԾԿՀ-ն հունիսի 17-ի նիստին պատրաստվում է սակագինը բարձրացնել շուրջ 7 դրամով: Հայտի ներկայացումից հետո ինչպես ՀԷՑ-ը, այնպես էլ կարգավորորող հանձնաժողոբվը և պատկան այլ մարմինների ենթարկվեցին սուր քննադատության: ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինը մի խումբ լրագրողների հետ ունենցած զրույցում փորձել է մի շարք պարզաբանումներ ներկայացնել ընկերության խնդիրների մասին, ինչպես նաև հայտի ներկայացման պատճառների մասին: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
– Հայաստանում 11 տարի շարունակ սակագին չի փոխվել, սակայն վերջին 2 տարիների ընթացքում այն երկու անգամ բարձրացավ: Ինչո՞վ է պայմանավորված հերթական թանկացումը:
– Շուրջ 11 տարի (1999-2009թթ) սակագները սպառողների համար Հայաստանում մնացել են անփոփոխ՝ չնայած, միանգամայն հիմնավորված պատճառներով (գնաճ, վառելիքի թանկացում), երկրի կայուն էլեկտրամատակարարմանն ուղղված ծախսերն ավելացել են: Այդ ընթացքում սակագների աճը հաջողվեց զսպել էլեկտրացանցերի սեփականաշնորման հաշվին, քանի որ անհատ սեփականատերը միշտ շահագրգռված է կրճատել կորուստները և բարձրացնել վճարների հավաքագրելիությունը՝ հասցնելով դրանք գրեթե 100%-ի: Սակայն վերջին երեք տարիների ընթացքում ՀԷՑ-ի աշխատանքի վրա սկսեցին ազդել համակարգային խնդիրները, որոնք ոչ մի ձևով կապված չեն Ընկերության գործունեության հետ: Դա մեծ և փոքր ՀԷԿ-երի արտադրանքի ծավալների նվազումն է, Ատոմային էլեկտրակայանի վերանորոգման ժամկետների ձգձգումը, էներգահաշվեկշռի խախտումը: ՀԾԿՀ կողմից հաստատված էներգահաշվեկշիռը այս հանգամանքները չէր նախատեսում: Արդյունքում՝ ընկերությունը չի ստացել 37,6 մլրդ դրամ նախատեսված եկամուտը: Ահա սա է հենց ստեղծված դժվարին ֆինանսական իրավիճակի հիմնական պատճառը: Չի կարելի ասել, որ հանրապետական իշխանությունների, ՀԾԿՀ համար սա նորություն էր: Մենք տեղեկացնում էինք թե կառավարությանը, թե ՀԾԿՀ-ին ստեղծված իրավիճակի մասին, սակայն, ցավոք, նրանց բոլոր ձեռնարկվող միջոցները անարդյունավետ էին: Միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը կից ձևավորվեց աշխատանքային խումբ, որը պետք է մշակեր էլեկտրաէներգիայի իրատեսական հաշվեկշիռների հաշվարկման մեթոդիկա: Արդյունքում՝ ընդունված և նախարարի կողմից հաստատված փաստաթուղթը, որը սահմանում է արտադրության կառուցվածքի պլանավորման ընթացակարգերը, աշխատանքի ռեժիմները, իմաստային առումով մեթոդիկայից վերանվանվեց կարգի: Սակայն այն միևնույն է չի պատասխանում գլխավոր հարցերին՝ ի՞նչ անել պլանավորվող ցուցանիշներից շեղվելու դեպքում, ինչպե՞ս բաշխել առաջացող ռիսկերը և ո՞վ է պատասխանատու ֆինանսական կորուստների համար:
– Իսկ ինչպե՞ս է ձևավորվում սակագնային հայտը: Բոլորը խոսում են ՀԷՑ–ի հայտի մասին, սակայն ոչ ոք գործնականում ոչինչ չգիտի շուկայի մյուս մասնակիցների նոր սակագնային հայտերի մասին:
– ՀԷՑ-ի նշված հայտում 17 դրամից 7,2-ը էներգետիկ շուկայի մյուս մասնակիցներինն է: 9,8 դրամը ձևավորվում է՝ ելնելով մեր ընկերության անմիջական ծախսերից: Ինչո՞ւ հենց 9,8 դրամ. 3,7 դրամը՝ չստացված նախատեսված եկամտի փոխհատուցումն է, 2,6-ը՝ էլեկտրացանցային համալիրի շահագործման հետ կապված ծախսումները (վերանորոգման ծախսերը, վերանորոգման համար նյութերի գնման, վերանորոգման, աշխատանքի վարձրատրության միջոցները), 1,5 դրամը՝ տեխնոլոգիական կորուստների և սեփական կարիքների համար օգտագործված էլեկտաէներգիայի փոխհատուցումը, 1,3 դրամը՝ ամորտիզացիան և շահույթը, այսինքն, միջոցներ, որոնք անհրաժեշտ են իրականացված ներդրումների վերադարձման համար, 0,7 դրամը՝ անհուսալի դեբիտորական պարտքերի փոխհատուցումն է: 2014 թվականի համար էներգետիկ համակարգի ընդհանուր նախատեսված 158 մլրդ դրամ ծախսերից, ՀԷՑ-ի ծախսերը կազմում են 52 մլրդ դրամ, այսինքն՝ 33%-ը, մնացած գումարը շուկայի մյուս մասնակիցներինն է: Վերջնական սակագները 2013-2014թթ համար մեծամասամբ պայմանավորված են էներգահամակարգի այլ օղակներում ծախսերի ավելացման հետ: Օրինակ, վերջին 2 տարիների ընթացքում վերջնական սակագները աճել են 11,85 դրամ/ կՎտ.ժ-ի չափով: Միայն 2,51 դրամ /կՎտ.ժ (20%) –ն է կատարվել ՀԷՑ-ի ծախսերի ավելացման պատճառով, որոնցից 2,02 դրամ/կՎտ.ժ-ը պայմանավորված են Ընկերության ծախսերի մեջ էլեկտրական էներգիայի արտադրության կառուցվածքի խախտման պատճառով առաջացած վնասների փոխհատուցմամբ: Արդյունքում համակարգում ձևավորվեց ֆինանսական միջոցների պակասորդ և այս հարցն անհրաժեշտ է լուծել: Եվ ես վստահ չեմ, որ ոչ լիարժեք ֆինանսավորման խնդիրները երկրի էներգետիկայում անհրաժեշտ է լուծել միայն սակագնի միջոցով: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Մենք մեկ տարի առաջ ներկայացրել ենք դրանք ՀԾԿՀ քննարկմանը: Չէ որ 1999 թվականին հաստատված միադրույք սակագներից կազմված սակագնային համակարգը այդ ժամանակվանից չի փոփոխվել, սակագների տարբերություն սպառողների տարբեր խմբերի համար, որոնք դասակարգվում են ըստ լարման մակարդակների, չկա: Ըստ էության 1999 թվականին (անցա՛ծ դարում) սահմանված սակագներին ավտոմատ կերպով ավելանում էր միևնույն մեծությունը: Այս ամենը հիմք է տալիս կասկածի տակ դնելու սահմանված սակագների տնտեսական հիմնավորվածությունը և արդարությունը: Մենք մշակել ենք վերջնական սպառողների համար սակագների հաշվարկման մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը և ՀՀ էներգահամակարգի առանձնահատկությունները: Մենք առաջարկել ենք բաժանել սակագինը իրավաբանական անձնաց համար էլեկտրաէներգիայի սակագնի և հզորության սակագնի, ինչը թույլ կտա երաշխավորել սպառողին, որ իրեն անհրաժեշտ պահին արտադրվող հզորությունները իվիճակի կլինեն արտադրել էլեկտրական էներգիայի անհրաժեշտ ծավալ: Կան նաև մի շարք այլ առաջարկություններ. օրինակ, ցանցերի միացման վճարի սկզբունքների փոփոխության մասով: Գոյություն ունեցող սպառողների հաշվին միացման արժեքի մի մասի վարկավորման փոխարեն մենք առաջարկեցինք փորձել միացվող սպառողների ամբողջական վճարում՝ վճարման մի մասը ձևակերպելով որպես կանխավճար էլեկտրաէներգիայի դիմաց, որը մարվում է մի քանի տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սպառման միջոցով: Այսպիսով, մի կողմից հանվում է լրացուցիչ բեռը սակագնի վրա և ապահովվում է միացման համար ավելի արդարացի վճարումը, մյուս կողմից ՀԷՑ-ի վրայից հանվում է պարտավորությունը նոր միացումների ֆինանասվորման մասով, և ազատվում են ֆինանսական միջոցներ այլ ներդրումների ֆինանսավորման համար: Ցավոք, արդեն մեկ տարուց ավել մեր առաջարկությունները քննարկվում են ՀԾԿՀ-ում, սակայն բարձրացված խնդիրների լուրջ քննարկումներ անգամ չեն անցկացվում:
– Վերջերս էներգետիկայի նախարարը հայտարարեց այն մասին, որ կորուստների 1% նվազեցման դեպքում Ընկերությունը կարող է ավելացնել հասույթը 5,1 մլրդ դրամով: Ինչպե՞ս Դուք կմեկնաբանեք այդ հայտարարությունը:
– Նախ և առաջ նշեմ, որ առևտրային կորուստների նվազեցումը չի կարող բերել էլեկտրաէներգիայի սպառման ավելացմանը ամբողջ ծավալով, քանի որ գողության մեջ բացահայտված սպառողը չի օգտագործի նույն քանակով էլեկտրաէներգիա, որքան սպառում էր նախկինում: Տվյալ դեպքում կորուստների 1% նվազումը տարվա կտրվածքով կարող է բերել Ընկերությանը հավելյալ 1,4 մլրդ դրամ: Եվս մեկ կարևոր փաստարկ` կորուստները, որոնք բարձր են ՀԾԿՀ սահմանված թույլատրելի մակարդակից, չեն ներառվում վերջնական սակագնում և այդ բեռը չի փոխանցվում սպառողին: Այդ ծախսերը իր վրա են վերցնում Ընկերությունը և բաժնետերը: Հետևաբար, կորուստների կրճատման հարցում ամենա շահագրգիռ կողմերը այստեղ՝ ՀԷՑ-ն է և նրա սեփականատերը: Ընկերությունը այսօր մշակել է հնգամյա ծրագիր, որտեղ հաշվի են առնվել բոլոր այդ միջոցառումները: Այդ միջոցառումների իրագործումը 48,2 մլրդ դրամ գումարային ծախսերով կտա կորուստների նվազում 1,8% չափով:
– Հայաստանում ամենից քննարկվող թեմաներից մեկն էվարձակալությանհարցը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
– Հայտը ՀԾԿՀ ներկայացնելուց մենք ակնկալում էինք քննարկել Հայաստանի ամբողջ էներգետիկ ոլորտում ստեղծված համակարգային հաշվեկշռի խախտման վերաբերյալ թեմաները: Սակայն այսօր տեսնում ենք, որ մեծամասամբ քննարկումները ծավալվում են մեքենաների, անշարժ գույքի և այլի վարձակալության շուրջ: Ըստ էության, քննարկվում է այն, ինչ սակագնում կամ ընդհանրապես չի ներառվում կամ մեկ տոկոսից պակաս է: Իսկ համակարգային խնդիրները կրկին չեն բարձրաձայնվում, կրկին ոչ ոք ոչինչ չի ցանկանում փոխել: Տարածքների վարձակալության մասով. Տարածքների 98% վարձակալության ծախսերը կապված են իրացման տեղամասերի կամ այլ տեխնոլոգիական կարիքների համար տարածքների վարձակալության հետ: Բայց չէ որ սեփականաշնորհումից հետո Ընկերությունը չուներ անհրաժեշտ քանակությամբ անշարժ գույք, իսկ եթե մենք որոշում ընդունեինք գնել այն, ապա կպահանջվեր լրացուցիչ հայթայթել 7.6 մլրդ դրամ, և դա կհանգեցներ սակագնում 0.4 դր/ կՎտ.ժ լրացուցիչ բեռի: Մենք դա չենք անում՝ գտնելով սպառողների համար ավելի արդյունավետ տարբերակներ: Էլեկտրական ցանցերի աշխատանքի համար անհրաժեշտ մեքենա/մեխանիզմների վարձակալության մասով. Ընկերությունում առկա է 601 միավոր մեքենա/մեխանիզմներ, որոնցից 544՝ Ընկերության սեփականությունն են, իսկ 57-ը՝ վարձակալվում են: Միաժամանակ վերլուծությունը ցույց է տալիս, որ Ընկերությունում առկա է մոտավորապես 50% մեքենա/մեխանիզմների դեֆիցիտ: Այլ կերպ ասած նմանատիպ օտարերկրյա ընկերություններում ավտոմեքենաների և տեխնիկայի քանակը երկու անգամ ավել է: Սակայն մենք ստիպված ենք առավելագույնս օգտագործել առկա պաշարները, չնայած որ դա միշտ չէ, որ ճիշտ է. դա բերում է տեխնիկայի մաշվածության աստիճանի ավելացմանը: Ինչ վերաբերում է ղեկավար անձնակազմի մեքենաներին, ապա ամեն օր կրկնում եմ և նորից կկրկնեմ՝ դրանք այսօր սակագնում ներառված չեն և չեն ներառվելու նաև մյուս տարվա սակագնում, սակայն եթե անգամ դա այդպես լինի, ապա ազդեցությունը սակագնի վրա չի գերազանցի 0.1%:
– Հասարակությունը հետաքրքրվում է Ընկերության վարկայինպորտֆելի հետկապված իրավիճակով:
– Մինչև ֆինանսական խնդիրների ի հայտ գալը Ընկերությունն ուներ իր վարկային պորտֆելը, որի զգալի մասնաբաժինը օգտագործված էր մեր ներդրումային նախագծերի իրականացման համար: Ընդհանուր 300 մլն դոլար ներդրումներից 150 մլն դոլարը ֆինանսավորվել է երկարաժամկետ վարկերի հաշվին: Սակայն վերջին տարիներին, Ընկերությունից չկախված պատճառներով, մեր կողմից գնվող էլեկտրաէներգիայի գնի ավելացման հետևանքով, ինչը իր հերթին տեղի ունեցավ էներգահաշվեկշռի խախտման պատճառով, առաջացան ֆինանսական ճեղքվածքներ: Ընդ որում, պետությունը ոչ մի արտահերթ միջոց չձեռնարկեց իրավիճակը շտկելու համար: Իսկ խնդիրները լուծելը մայր ձեռնարկության հաշվին կնշանակեր, որ էլեկտրաէներգիայի հայաստանյան ողջ շուկան ֆինանսապես օժանդակում է ռուսական ընկերությունը, այն էլ՝ անհատույց: Եթե դուք լինեիք ղեկավարը, դուք կհամաձայնեի՞ք նշվածի հետ: Այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ «Ինտեր ՌԱՕ» ղեկավարները, խոշորագույն միջազգային աուդիտոր “Ernst & Young” ընկերությունը, քննարկելով “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ընկերության որպես բիզնես միավորի ամփոփիչ տնտեսական ցուցանիշները, եկան այն եզրահանգմանը, որ ընկերությունը գնում է դեֆոլտի: Եվ սեփականատերը, պարզելով անբարեհաջող իրավիճակը, արգելեց նոր վարկային ռեսուրսների ներգրավումը, որոնք բարձր տոկոսադրուքների պատճառով կնպաստեին Ընկերության հետագա վնասների առաջացմանը: Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությանը, կարգավորողին ուղղված առաջացող ֆինանսական միջոցների դեֆիցիտների հետագա ծածկման անհնարինության մասին մեր բոլոր բազմաթիվ դիմումները մնում էին անպատասխան:
– Գրեթե բոլորն առանց բացառության խոսում են Ընկերության պարտքերի մասին, սակայն “համեստորեն” լռում են սպառողների պարտքերի մասին: Ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր չեն վճարում էլեկտրաէներգիայի դիմաց:
– Ձեր կողմից բարձրացված հարցը նույնպես Ընկերության վարկային պարտավորությունների լուծման կարևոր բաղադրիչներից է: Սպառողների ընդհանուր պարտավորությունները կազմում են 9,8 մլրդ դրամ: Մեզ համար խնդրահարույց հարցերից է «Նաիրիտ» և «Վանաձոր Քիմպրոմ» գործարանների պարտքերի վերադարձը, որոնք կազմում են 2.5 մլրդ դրամ: Եվ կրկին մենք երկար ժամանակ է, ինչ կոչ ենք անում կառավարությանը էլեկտրաէներգիայի դիմաց պարտքերի խնդրին համակարգային լուծում տալ, առաջարկում ենք այլ երկրների կողմից ընդունված համանման միջոցառումներ, այդ թվում տույժերի զգալի ավելացման և չվճարողներին պարտադիր պատժելու վերաբերյալ: Բայց եվ այս հարցում լուրջ առաջընթաց դեռ չի դիտվում: Արդյունքում ստեղծված ֆինանսական խնդիրների պատճառով Ընկերությունը հաստատված ներդրումային ծրագրի կատարման համար ֆինանսական միջոցների կտրուկ պակաս ունի: Ֆինանսական միջոցների պակասի լրացման համար մենք ստիպված էինք ներգրավել բանկային վարկեր բավականին բարձր տոկոսադրույքներով: Դեռ 2012 թվականին Ընկերության պարտավորությունները կազմում էին կապիտալի մոտավորապես 60%, ինչը համարվում է նորմալ և ապահովում էր Ընկերության կայուն աշխատանքը: Վերջին ժամանակներում, կապված վերջերս առաջացած վնասների ծածկման համար լրացուցիչ վարկերի ներգրավման անհրաժեշտության հետ, Ընկերության պարտավորությունները 2015 թվականի առաջին եռամսյակի վերջին կազմել են 82 մլրդ դրամ, ինչը համադրելի է Ընկերության 100% ակտիվների արժեքի հետ: Բնականաբար, այս պայմաններում նոր վարկերի ներգրավումը դարձավ գրեթե անհնար: Ընկերության պարտքի հարաբերակցությունը EBITDA (սա հիմնական ցուցանիշն է, որով սահմանվում է ընկերության ֆինանսական կայունությունը) հետ կազմում է ավելի քան 10/1-ին, այն դեպքում, երբ նորման համարվում է առավելագույնը 3: Եզրակացությունները թողնում եմ Ձեզ:
– Սակագնի բարձրացումը կհանգեցնի բնակչության սոցիալապես անապահով խավի դրության վատթարացմանը: Ինչպե՞ս դուք կմեկնաբանեք սա:
– Այստեղ կարևոր է հասկանալ, որ սակագնի բարձրացումը այսօր հարկադրված միջոց է: Բնականաբար, այսպիսի լուրջ աճից կարելի էր խուսափել, եթե պետությունը յուրաժամ ընդուներ որոշումներ շուկայում հաշվեկշռի խախտման մասով, և եթե փոփոխվեր համակարգը, որի պարագայում հաշվեկշռի խախտման բոլոր վնասները կրում է ՀԷՑ-ը: Այլ կերպ ասած, եթե կառավարությունը այս սեգմենտում կատարեր շուկայական արդար բարեփոխումներ: Բայց, ցավոք, ինչքան էլ մենք խնդրեցինք, ամեն ինչ մնացել է նույնը, ինչի արդյունքում էներգետիկ բնագավառում կուտակվել են ահռելի պարտքեր: Եվ ներկա իրավիճակում միայն սակագնային որոշումները կարող են հուսադրել, որ էլեկտրաէներգետիկայում հուսալիության «անկում» չի լինի: Այնուհանդերձ, տարբեր երկրներում գոյություն ունեն բնակչության անապահով խավերի սոցիալական պաշտպանության տարբեր եղանակներ, և հենց պետության խնդիրն է դրանք ներդնել, օրինակ, սուբսիդների տրամադրման կամ այլ մեխանիզմների մշակման միջոցով: Այստեղ պետք չէ հեծանիվ հայտնագործել: Մեր Ընկերությունը այսօր հնարավորության սահմաններում իրականացնում է սոցիլական ծրագրեր՝ ուղղված Հայաստանի բնակչության սոցիալապես անապահով խավի օժանդակմանը: Ցանկանում եմ նշել, որ ՀԷՑ-ի սոցիլական ծրագրի շրջանակներում սկսած 2007 թվականից տարեկան 50 մլն դրամից ավել գումար ուղղվում է առանձին սպառողների էլեկտրաէներգիա դիմաց վճարումների ամբողջական կամ մասնակի զիջմանը: