Պորտուգալիայի հավաքականին դիմավորեցին հայհոյանքներով. Ռոնալդուն հյուրանոց մտավ հետնամուտքով (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Պորտուգալիայի ազգային հավաքականին: Հայաստանի հավաքականի երկրպագուները սուլոցներով, հայհոյանքներով դիմավորեցին նրանց: Վերջիններս էլ արագ նստեցին իրենց տեղափոխող ավտոբուսն ու ժամանեցին Երևանի «Մարիոթ» հյուրանոց:

11416777_922565371149509_470192076_o

«Մարիոթ»-ի մոտ, սակայն, պատկերն այլ էր: Այստեղ հավաքվել էին Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագու-երկրպագուհիները, ովքեր սպասում էին իրենց սիրելի ֆուտբոլիստին: Բայց նրանք հիասթափվեցին, քանի որ հավաքականի ֆուտբոլիստները ոչ թե հյուրանոցի կենտրոնական մուտքով մտան, այլ հետնամուտքով և նրանց ոչ ոք այդպես էլ չտեսավ:

11358908_732350396871263_513495497_n

11426093_922565367816176_668760955_o

11355650_732350456871257_710103239_n

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս