
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նոյեմբերի 23-ին ժամը 12:00-ին ԱԺ 334 սենյակում ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ՝ “Սերմերի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: