
Նոյեմբերի 20-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ իրենց տան մոտից փախցրել են իր “Միցուբիշի Լ 200” մակնիշի ավտոմեքենան և ինքն ու իր բարեկամը փախցնողին քիչ առաջ բռնել են Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բակում:
Մեկնած օպերատիվ խումբը Սեբաստիայի փողոցի թիվ 141/2 շենքի մոտից բերման են ենթարկել ավտոմեքենան փախցնողին՝ 1986 թ. ծնված Կարապետ Կ.-ին:
Կատարվում է նախաքննություն: