Խոյերի մոտ հնարավոր են ֆինանսական դժվարություններ. հունիսի 12-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ տարաձայնությունները հաղթահարելու համար: Երբ խոսքը գնում է գործի կամ փողերի մասին, դուք պատրաստ եք պայմանավորվել ում հետ ասես և ինչի մասին ասես: Ցավոք, անձնական հարաբերությունների վրա այս միտումը չի տարածվում` այստեղ դուք երբեմն-երբեմն համառություն ու կոշտություն եք դրսևորում, այնինչ դրա փոխարեն պետք էր լինել ճկուն և զիջող:

Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, նշանի որոշ ներկայացուցիչների համար պետք կլինի հրաժարվել պլանավորած գնումներից: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները` դրանք հոգնեցուցիչ ու ձանձրալի կլինեն:

Ցուլ. Հիանալի օր է: Դուք հեշտությամբ եք հաղթում, իսկ պարտված հակառակորդներն էլ փախչում են մարտի դաշտից, և ոչ ոք չի կասկածում, որ դուք արժանի եք ամենաբարձր պարգևի: Հնարավորություն կա բարձրանալ կարիերայի աստիճաններով` շրջանցելով միանգամից մի քանի միջանկյալ աստիճան; Գերազանց օր է սեփական բիզնես հիմնելու, գործնական ոլորտում ամենատարբեր փորձարարություններ անելու համար:

Ընկերները ձեզ ամեն ինչում սատարում և զվարճացնում են: Ռոմանտիկ ժամադրությունը անզուգական է անցնում: Ընտանեկան հարաբերություններում լիակատար ներդաշնակություն է:

Երկվորյակներ. Լարված և բարդ օր է, որի էմոցիոնալ ֆոնը բավական անբարենպաստ է: Դուք դրսևորում եք համառություն այնտեղ, որտեղ այն բոլորովին պետք չէ, զլանում եք գնալ զիջումների, անգամ եթե դրանք խիստ անհրաժեշտ են: Աշխատավայրում ծագում են խնդիրներ, ընդ որում` հիմնականում ձեր մեղքով, չնայած դուք դա չեք ընդունում:

Կարևոր որոշումներ մի կայացրեք, մի հրապարակեք ձեր պլանները: Ցանկացած գործ, որը կարող է ձախողվել, ավելի լավ կլինի հետաձգել: Մեծ է ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը, դրանք արագ կհաղթահարվեն, սակայն նստվածքը կմնա:

Խեցգետին. Օրվա առաջին կեսը այն պահն է, երբ դուք ի վիճակի եք նվաճել գրեթե բոլոր բարձրունքները: Օգտակար կլինեն նախկինում ձեռք բերված փորձն ու գիտելիքները: Ձեր պրոֆեսիոնալիզմը գնահատվում է ըստ արժանվույն, իսկ եկամուտներն էլ կարող են աճել: Նշանի այն ներկայացուցիչների մոտ, ովքեր զբաղվում են ֆինանսական գործունեությամբ, շանս է ստեղծվում բարձրանալ կարիերայի աստիճաններով շնորհիվ ճիշտ ժամանակին ընդունած որոշման:

Օրվա երկրորդ կեսը այնքան էլ հաջող ընթացք չի ունենա, ինչի պատճառը ձեր էմոցիոնալ ֆոնի անկայունությունն է: Դուք ենթարկվում են քայքայիչ տրամադրությունների, գործում հիմար սխալներ, վիրավորում մտերիմներին:

Առյուծ. Կարևոր հանդիպումներն ու բանակցությունները նշանակեք օրվա առաջին կեսին` դա առավել բարենպաստ ժամանակահատվածն է, երբ կարելի է հասկանալ կուտակված խնդիրները, ընդհանուր լեզու գտնել ձեզ համար կարևոր մարդկանց հետ, ստանալ օգտակար տեղեկություններ: Առաջանում են հիմքեր պրոֆեսիոնալ լավատեսության համար, և կարիերայի աստիճաններով բարձրանալու շանսերը բավական մեծ են:

Կարևոր որոշումները մի կայացրեք ընթացքում, հետևեք նախապես մշակած պլաններին: Ձեզանից կպահանջվի ճկունություն` մտերիմ մարդկանց հետ կոնֆլիկտից խուսափելու և ընտանիքում խաղաղություն պահպանելու համար:

Կույս. Օրն այնքան վատը չէ, որքան ձեզ թվում է: Այո, սկզբում հեշտ չի լինի, ավելին` անհաղթահարելի թվացող խոչընդոտներ կառաջանան: Սակայն եթե դուք միանգամից չհանձնվեք, ապա ամեն ինչ ամենաբարենպաստ ձևով կլուծվի: Խուսափեք անտեղի ծախսերից, այսօր դուք հակված եք բաժանվել փողերից ավելի հեշտությամբ, քան պետք է:

Մտերիմները ձեր կողքին կլինեն` և բարոյապես կսատարեն, և լավ խորհուրդներ կտան, և իրական օգնություն կցուցաբերեն: Օրը առավելապես հարմար է մեծ կամպանիայով հանգիստ կազմակերպելու, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

Կշեռք. Այսօր շատ դժվար կլինի հանգստություն պահպանելը: Անգամ եթե որևէ արտառոց բան տեղի չի ունենում, միևնույն է` դուք նյարդայնանում եք, անհանգստանում, չնայած ինքներդ էլ չեք կարող բացատրել, թե ինչու: Ձեզ հետ լեզու գտնելը շատ բարդ է, և դա քչերին է հաջողվում: Գնահատեք այն մարդկանց, ովքեր այսօր ձեզ ընդառաջ են գալիս` հենց’ նրանք են ձեր իսկական դաշնակիցները:

Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումներին այցելելը` անգամ հին ընկերների հետ հանդիպումը ձեզ ձանձրացնում է: Հաճախակի հիշեցրեք ինքներդ ձեզ, որ օրվա բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և դա կօգնի ձեզ` տրտմության գիրկը չընկնել:

Կարիճ. Բաց մի թողեք ինչ-որ բան սովորելու հնարավորությունը, եթե անգամ դա անօգտակար է: Այսօր ձեռք բերած տեղեկությունը վաղ թե ուշ ձեզ պետք է գալու: Օրը հարմար է շփումների համար, կհաջողվի կարգավորել գործնական հարաբերությունները: Հնարավոր են աշխատանքի կամ բնակության վայրի փոփոխություններ, որոնք ձեզ համար օգտակար կլինեն:

Հնարավոր են հաճելի լուրեր, մասնավորապես` երկար սպասված տեղեկություններ` այլ երկրներում ապրող ազգականներից կամ ընկերներից: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է տնային գործերի համար, որոնք դուք կանեք անշտապ ու հաճույքով:

Աղեղնավոր. Ինչ էլ որ այսօր կատարվի, ձեզ շատ կարևոր է թվում, այնինչ իրականում այդպիսին չէ: Դուք պատրաստ եք ցանկացած ճանճից փիղ սարքել, և չեք թաքցնում ձեր դժգոհությունը, երբ ձեզ դրանում չեն օգնում: Օրը հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ հանսիպումների համար` նրանք ձեզ նյարդայնացնում են, իսկ դուք էլ ցուցադրական բաներ եք ձեզ թույլ տալիս, այդ իսկ պատճառով էլ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվում:

Փոխարենը ներդաշնակ են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները, վեճերն ու տարաձայնությունները մոռացված են: Լավ կլինի ընտանեկան հանգիստ կամ ռոմանտիկ ուղևորություն պլանավորել:

Այծեղջյուր. Հիանալի օր է նախկինում ծագած խնդիրները լուծելու համար` այսօր ձեզ հաջողվում է դա անել, առանց նորերը ստեղծելու: Պրոֆեսիոնալ խնդիրները դուք հիանալի եք լուծում, դրանով իսկ առաջացնելով համընդհանուր հիացմունք: Նշանի որոշ ներկայացուցիչներ բոլորովին նոր մի բանով զբաղվելու առաջարկություններ կստանան, խելամիտ կլինի դրանց անմիջապես համաձայնվելը:

Դուք ուրախ եք մտերիմներին օգնելու ցանկացած հնարավորության համար: Խնդիրներ չեն ծագում փոխզիջումներ գտնելիս: Ընդ որում, կարելի է չվախենալ, որ որևէ մեկը կօգտվի ձեր բարությունից:

Ջրհոս. Այսօր դուք ի վիճակի եք լեզու գտնել ում հետ ասես և դրանից պետք է օգտվել` ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ խնդիրները լուծելու համար: Միակ բանը, որ այսօր չարժե անել, դա խոստումներ տալն է, քանի որ հետագայում խոսքի տերը լինելը շատ ավելի բարդ կլինի, քան դուք կարծում էիք; Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր` ստացված գումարները շատ շուտով կծախսվեն մի ինչ-որ անիմաստ, սակայն հաճելի բանի վրա:

Օրը բոլորովին չի համապատասխանում ռոմանտիկ հարաբերություններ սկսելուն, փոխարենը թույլ է տալիս կարգավորել արդեն եղածները, թեժացնել մարող կրակը:

Ձկներ. Որքան ավելի մեծ ուշադրություն եք դուք ձեր վրա հրավիրում, այնքան ավելի մեծանում են հաջողությունների հասնելու շանսերը: Հնարավորություն է ստեղծվելու ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը, նվաճել այն մարդու համակրանքը, ով կարող է ձեզ օգնել` պատվախնդիր մտահղացումների իրականացման գործում: Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբ:

Բարենպաստ օր է փողի կամ ունեցվածքի հետ կապված ցանկացած հարցեր լուծելու համար: Ձեր գործարարական նախազգացողությունը շատ սուր է, ինչը ձեզ առավելություն է տալիս մրցակիցների նկատմամբ: Իսկ ահա անձնական խնդիրների լուծման հարցում նախազգացումը, չգիտես ինչու, չի օգնում:




Լրահոս