
ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստում ամփոփվել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանը, քննարկումներ են եղել ապագա արտահերթ նստաշրջանի վերաբերյալ և ամփոփվել են ՏԻՄ ընտրությունները: Այս մասին նիստի ավարտից հետո նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Բոլոր այն համայնքներում, որտեղ Հանրապետական կուսակցությունը առաջադրել կամ պաշտպանել է որևէ թեկնածուի, այնտեղ հաջողության են հասել Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածուները»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա հավելեց, թե գործադիր մարմնի նիստի ընթացքում անդրադարձ է եղել ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերին: