Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը չի պարտվի Պորտուգալիայի հետ առաջիկա խաղում։Այս մասին նա նշեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո և հավելեց, որ Պորտուգալիայի հավաքականը միշտ էլ դժվար է խաղացել Հայաստանի հետ:
«Միշտ էլ պորտուգալացիները մեզ հետ դժվար են խաղացել: Հայաստանում մեզ երբեք չեն հաղթել ու չեն էլ հաղթելու, խնդիրն այն է՝ մենք իրենց կհաղթե՞նք, թե՝ չէ»,- նշեց նա:
Հարցին, թե նվազագույնը ոչ ոքի է կանխատեսում այդ խաղում, Շարմազանովն ընդգծեց.«Քանի որ ես ֆուտբոլում մաքսիմալիստ եմ, ես ցանկանում եմ, որ այդ օրը ողջ Երևանը եռագույնով պատված լինի, այսինքն՝ մենք բոլորս տոնենք հայոց հավաքականի հաղթանակը և շնորհավորենք Սարգիս Հովսեփյանին իր փայլուն նորամուտի առթիվ»։
Նա հավաքականին պատրաստվում է սատարել հենց մարզադաշտում, սակայն տոմս ձեռք բերել դեռ չի հասցրել: