Սիրիահայերը ՀՀ անձնագիր ստանանու համար պետական տուրք չեն վճարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիրահայերը կազատվեն Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու համար պետտուրքի վճարումից: Այս որոշումն ընդունվել է այսօր` նոյեմբերի 22-ի կառավարության նիստում: 
Կառավարության այսօրվա որոշմամբ` օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից կազատվեն ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 
Եվ հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը և հնարավոր քաղաքական զարգացումները` սիրիահայերը կազատվեն ՀՀ անձնագրի համար “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքի համաձայն գանձվող` 65 հազար 000 դրամ պետտուրքի վճարումից: 




Լրահոս