Դիլիջանում կանխվել է 51-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 11-ին, ժամը 20.22-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի շուկայի մոտակայքում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` կռունկից ցած նետվելով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ պարզվել է, որ Կ. Մ.-ը (ծնվ. 1964թ.) փորձում է ինքնասպան լինել Ռոտոնց թաղամասի կիսակառույց հյուրանոցի տանիքից ցած նետվելով:

Հրշեջ-փրկարարները և ոստիկանները Կ. Մ.-ին իջեցրել են տանիքի վրայից:




Լրահոս