![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/hivand.jpg)
Հունիսի 11-ին ողբերգական դեպք է եղել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Armlur.am-ին Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ բակում խաղալու ընթացքում խաղահրապարակի կարուսելից ընկել վնասվածքներ է ստացել 12-ամյա աղջիկ։
Երեխային տեղափոխելիս են եղել բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է։
Ոստիկանությունը դեպքի հետ կապված քննություն է իրականացնում։