
Կինգստոնի 24-ամյա բնակչին ձերբակալել են այն բանի համար երբ նա երեխաներին հայտնել է, որ Ձմեռ Պապ գոյություն չունի,- գրում է vesti .ru-ն: Քաղաքում տեղի ունեցող ավանդական նախատոնական Ձմեռ Պապիների շքերթի, ժամանակ գինովցած երիտասարդը, փողոցում հանդիպած երեխաներին բղավելով հայտնել է, որ իրականում Ձմեռ Պապ գոյություն չունի և նրա կերպարը հորինված է ծնողների կողմից, որոնք փորձում են նման կերպ ղեկավարել երեխաներին: Ծնողները զանգահարել են ոստիկանություն: Երիտասարդը գիշերը անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, իսկ առավոտյան բաց է թողնվել որոշակի տուգանք վճարելուց հետո: