Ոստիկանները Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծից տուժածին թողել են գետնին ընկած ու սպասել մարզպետի ժամանելուն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի եւ նրա ընկերների կողմից Մուշեղ եւ Հարություն Զաքարյաններին ծեծելու պատմությունը մինչ օրս չի պարզաբանվել: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել այս պատմության մի շարք մանրամասներ: Այն, որ Խաչատրյանները ողջ գերդաստանով են մասնակցել երկու հոգու ծեծին, կարելի էր ի սկզբանե կռահել:

Բայց ամենազարհուրելին ոստիկանների պահվածքն է: Զաքարյան եղբայրներին ծեծելուց հետո Տիգրան Խաչատրյանը «զորքի» հետ Մուշեղին տարել է քիչ հեռու գտնվող հանգստյան տան տարածք, եղբայրը` Հարությունը, ծեծված եւ անգիտակից վիճակում մնացել է դաշտում ընկած: Նշված տարածք ժամանած ոստիկանները ոչ թե զբաղվել են տուժածներին անմիջապես հիվանդանոց տեղափոխելով, ծեծկռտուքի մասնակիցներին բերման ենթարկելով, այլ շրջափակել են հանգստյան տան տարածքը, Մուշեղին «գերի» վերցրել եւ սպասել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ժամանելուն: Իհարկե, դեպքից հետո Գորիսի ոստիկանապետը հեռացվեց աշխատանքից, բայց գործով կան «անհետացած» մարդիկ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս