«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավար, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռ Կարինե Պողոսյանին հիշեցրինք Արտաշատի քաղաքապետի ընտրությունները եւ նորընտիր քաղաքապետ Արգամ Աբրահամյանի սենսացիոն խոսքերը, ով ընտրությունների օրը հայտարարել էր․ «․․․Ժողովուրդը ում վստահի, նա էլ կլինի»։ Ինչո՞ւ սենսացիոն, քանի որ քաղաքապետի պաշտոնի միակ թեկնածուն ինքն էր, եւ որեւէ այլ անձի վստահելու հնարավորություն ժողովուրդը չուներ։
Տիկնոջը հարցրինք՝ որտե՞ղ էիք թաքցրել մյուս թեկնածուներին։ Նա քթի տակ մրմնջալով, թե երեւի ուրիշ բան նկատի ուներ, հեռացավ։ Հարցին պատասխանելու ավելի մեծ հմտություն դրսեւորեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը․ «Փաստորեն, հաղթեց նա, ում ժողովուրդը ձայնը տվեց, ուրիշ թեկնածու չկար, բայց կարող է նաեւ իրեն չտային»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: