Դոնեցկի «Մետալուրգ»-ը լուծարվեց և միացավ այլ ակումբի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնեցկի «Մետալուրգ»-ը և Դնեպրոձերժինսկի «Ստալ»-ը միավորվել են։ «Մետալուրգ»-ը լուծարվել է և այսուհետ Ուկրաինայի Պրեմյեր լիգայում հանդես կգա «Ստալ» անվանումով։ Այդ մասին հայտարարել է «Ստալի» եւ «Մետալուրգի» գլխավոր բաժնետեր Սերգեյ Տարուտան։

«Մինչեւ առաջնության մեկնարկը գործընթացը կավարտվի։ Պայմանագրերով իրավական պարտականություններով զբաղվում է գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանը։ Մենք համաձայնության կհասնենք բոլոր խաղացողների հետ։ Երկու ակումբների ֆինանսավորումը բաժնետերերի համար ծանր բեռ է։ Այդ պատճառով էլ ընդունվել է այսպիսի որոշում»,- նշել է նա:




Լրահոս