«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի շուրջերկրյա վոյաժները կարծես ավարտվել են: Վերջին ամիսներին Շարմազանովը մեկ Պրահայում էր, մեկ Վիեննայում մասնակցում էր Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին, այնտեղից անմիջապես թռչում էր Տալլին, Ռիգա, Վիլնյուս՝ այդ ընթացքում մի կարճ դադար առնելով Ժնեւում՝ Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում:
Ապա նրան տեսնում էինք Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, ինչից հետո Շարմազանովը Հունաստանի խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հրավերով պաշտոնական այցով Աթենքում էր, ու այդպես շարունակ: Արտգործնախարարին տվեցիք-անցաք, արտաքին քաղաքականության հարցերը Ձեզ «տուն» չեն թողնում, գուցե առաջարկենք Ձեզ արտգործնախարա՞ր նշանակեն, մեր հարցին նույնկերպ՝ հումորով պատասխանեց. «Քանի որ տիկին Հակոբյանն «Արի տուն» ծրագիրն սկսեց, ես էլ վերադարձել եմ տուն»: Իսկ արտգործնախարա՞ր։ «Ոչ, Էդվարդ Նալբանդյանը պրոֆեսիոնալ արտգործնախարար է եւ փայլուն կատարում է իր վրա դրված պարտավորությունները, իսկ ես ԱԺ փոխնախագահի այցեր եմ կատարել, ես ցանկանում եմ իմ ներուժը դեռ երկար ժամանակ օգտագործել պառլամենտում, ես պրոֆեսիոնալ դիվանագետ չեմ»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: