Ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր թուրքական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ Արդարություն ու զարգացում կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու պայմաններ է առաջ քաշել: Այս մասին այսօր փոխանցում է Kanal7 թուրքական ալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ համաձայն ընդդիմության պայմանների՝ երկու տարով կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պետք է դառնա երկրի վարչապետ:

Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանը պետք է ղեկավարի կուսակցության անդամներից մեկը:

Ընդդիմությունը նաև պահանջում է կուսակցության անդամներից Արդարդատության, Ներքին գործերի ու Կրթության նախարարների նշանակում:




Լրահոս