Պետք է ուսումնասիրել համակարգի խնդիրները և պատժել մեղավորներին. Թևան Պողոսյանը` էլէներգիայի սակագնի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ քիչ հետո խորհրդարանում մեկնարկելիք էլեկտրաէներգիայի սակագնի  շուրջ լսումներին: Նա նշեց, որ նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ է պետք համակարգի բարելավման, պահպանման  համար,  և  բացահայտել մեղավորներին, ովքեր էլ հասցրել են համակարգն այդ վիճակին: Նրա խոսքով, այդ մարդիկ պետք է անպայման պատիժ կրեն:

«Խմբակցությունը, բնականաբար, բոլոր օրենքով սահմանված լիազորություններով փորձելու է պայքարել, որ եթե նույնիսկ հնարավորություն չլինի թանկացման դեմ որևէ որոշում փոխելու խնդիր լուծել, ոչ թե խոսենք, բացատրենք, այլ առնվազն այն բոլոր մողավորները, որոնք մինչև հիմա եղել են, որոնք համակարգը հասցրել են այդ վիճակին, անպայման իրենց պատիժը կրեն: Դրա համար մենք պետք է խնդիրը երկու մասի բաժանենք: Առաջինը` մեր լսումների ընթացքում պետք է իսկապես կողնորոշում տանենք, թե ինչ է անհրաժեշտ համակարգին, որ գոյատևի: Ի վերջո, վաղը պատկերացնենք, որ հոսանքը նույն գինն է մնում, բայց դրա պատճառով չենք ունենում հոսանք: Մի խնդիր է լինելու համակարգի բարելավման, պահպանման աշխատանքները, մյուս խնդիրը պետք է լինի այն, որ մեղավորները, որոնք համակարգը հասցրել են այս վիճակին, պետք է բացահատվեն և բնականաբար, իրենց պատիժները կրեն»,-հավելեց նա:




Լրահոս