Ամփոփվել է կերպարվեստի «Իմ պատմական հայրենիքը» խորագրով մրցույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում կազմակերպված ցուցադրությամբ ամփոփվել է կերպարվեստի «Իմ պատմական հայրենիքը» խորագրով մրցույթը:

Մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների, մշակույթի կենտրոնների կերպարվեստի խմբակների սաները գունանկարի, քանդակի, խեցեգործ և դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքների միջոցով Հայաստանի պատմական անցյալը ներկայացրել են իրենց գունապնակով ու պատկերացումներով:

Նախապես ներկայացված ավելի քան 200 աշխատանքներից մասնագիտական ժյուրին ընտրել է 50-ը: Ըստ չորս անվանակարգերի` մի շարք աշխատանքների հեղիանկներ պարգևատրվել են մրցանակներով, լավագույն չորս աշխատանք արժանացել է «Մեծ մրցանակ»-ի:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, շնորհավորելով մասնակիցներին, նկատել է, որ մշակութային նման միջոցառումները կարևոր են ոչ միայն կերպարվեստի նկատմամբ հետաքրքրության խթանման առումով, այլև երեխաների ամառային առօրյան դարձնում են լեցուն և ավել հետաքրքիր:

Ցուցահանդես-մրցույթի բոլոր մասնակիցներն արժանացել են խրախուսական մրցանակների:




Լրահոս