
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մեծ ցանկություն ունի իրեն փորձել որպես դերասանուհի: Պարբերականներից մեկին տված հարցազրույցում Մարիան նշել է, որ հիմա իր կյանքն առանց այդ էլ լի է իրադարձություններով. “Բավական է հիշատակել իմ ելույթները կորտում, գովազդային պայմանագրերս եւ որոշ այլ նախագծեր: Սակայն ապագայում ուրախ կլինեմ հոլիվուդյան որեւէ կինոնկարում ուժերս փորձելու հնարավորություն ստանալ”: