Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը.
Հիմնադիր խորհրդարանի Գյումրիի գրասենյակը հունիսի 13-ին՝ շաբաթ օրը, ժամը 16:00-ին Գյումրիի թատերական հրապարակում կազմակերպում է հանրահավաք: Հանրահավաքն անցկացվում է Հիմնադիր խորհրդարանի Գյումրեցի աջակիցների պահանջով:
Հիշեցնում ենք, որ ս.թ.մարտի 28-ին Գյումրիում կայացած նախորդ հանրահավաքի ընթացքում ռեժիմին ենթակա քրեական տարրերի միջոցով կազմակերպվել էին խժդժություններ և դանակահարվել էր Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանը: