«Անսահման որդիաբար սիրում էր իր ժողովրդին և այդպես համեստ էլ ծառայեց». այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ հասարակական-քաղաքական գործիչ,  2000-2007 թվականներին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: Կոմիտասի անվան պանթեոնում էին հավաքվել գրեթե բոլոր ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պատարագ մատուցեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, ծաղիկներ դրեցին նրա շիրիմին:

11420336_923172847755428_1948775150_o

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շատ բան է սովորել Անդրանիկ Մարգարյանից. «Երեխայի հետ երեխա էր, մեծի հետ մեծ, լրագրողի անկաշկանդ զրուցակից, մարդ էր, ով սիրում էր մարդկանց»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Իսկ Armlur.am-ի հարցին`  թե ինչքանով է ՀՀԿ-ն այսօր շարունակում Անդրանիկ Մարգարյանի` կուսակցությունը պետությանը ծառայեցնելու գործը, Շարմազանովն ասաց. «Հանրապետականը իշխանության լինի, թե չլինի, նրա դերակատարությունը  միշտ պետք է զգացվի»:

11428883_923172844422095_833530775_o

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ մեծ հպարտությամբ նշեց, որ Անդրանիկ Մարգարյանի հետ երկու թելով է կապված: «Հրաշալի մարդ` անդավաճան իր սկզբունքներին, անսահման որդիաբար սիրում էր իր ժողովրդին և այդպես համեստ էլ ծառայեց ժողովրդին»,-Armlur.am-ի հետ զրույցում ասաց Արեյանը: Կամո Արեյանի խոսքով` Անդրանիկ Մարգարյանի հիշատակը կհարատևի:

Հիշեցնենք` Անդրանիկ Մարգարյանը մահացել է 2007թ. մարտի 25-ին:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Քրիստինա Աղալարյան, Տիգրան  Սարգսյան




Լրահոս