
Նոյեմբերի 22-ին, ժամը 12.22-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արտագես գյուղի միջնակարգ դպրոցում դիզվառելիքի հոտից թունավորվել են աշակերտներ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դասարաններում դիզելային վառելիքով տաքացվող վառարանների ծխից 2 ուսուցիչների և մեկ աշակերտի ինքնազգացողությունը վատացել է: Վերջիններս գյուղի ամբուլատորիայում ստացել են առաջին բուժօգնություն: