Ռուսական կործանիչը Սև ծովի վրա մոտ տարածության վրա հետապնդել է ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական կործանիչը Սև ծովի երկնքում` միջազգային օդային տարածքում, մեծ արագությամբ թռչել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախույզ ինքնաթիռի անմիջական մոտերքով: Այս մասին հայտնում է CNN-ը` հղում կատարելով մի քանի ամերիկյան չինովնիկների:

Միջադեպը գրանցվել է մայիսի 30-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ:

Ռուսական ինքնաթիռն անցել է ամերիկյան ինքնաթիռի կողքով` մոտ 3 մետր հեռավորոթյան վրա: Ռուսական կործանիչը  որոշ ժամանակ թռչել է ամերիկյան հետախույզի կողքով միևնույն բարձրության վրա, այնուհետև փոխել է թռիչքի ուղղությունը, որոշ ժամանակ հետևել է ամերիկյան հետախույզին, ապա հեռացել է այն տարածքից, որտեղ գտնվել է ամերիկյան օդանավը:

Հոդվածում ասվում է, որ ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռը չի փորձել խույս տալ ռուսական կործանիչից:




Լրահոս