Հայհոյանքների պատճառով անչափահասը դանակահարել էր 21-ամյա երիտասարդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 21-ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 21-ամյա Ա.Խաչիկյանին պատճառված մարմնական վնասվածքի հանգամանքները, շարժառիթը։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ երիտասարդին մարմնական վնասվածքը պատճառվել է 2015 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, թիվ 111 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, անչափահասի կողմից։

Նախնական քննության արդյունքների համաձայն՝ տարաձայնությունն սկսվել է Լուկաշինի փողողի վրա գտնվող դեղատան մոտ՝ հայհոյելու պատճառով, ապա գնացել են նշված դպրոցի հետնամասում գտնվող տարածք՝ պարզաբանումների համար։ Վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ էլ անչափահասը կտրող-ծակող առարկայով հարվածել է Ա.Խաչիկյանի որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք ու դիմել փախուստի։

Անչափահասն ինքնակամ ներկայացել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ցուցմունք տվել՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ։

Մինչդատական վաչույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ անչափահաս տղային առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և որպես խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնելը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:




Լրահոս