ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր մասնակցելու է Բաքվում առաջին Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին վերջինս գրել է Twitter-ի իր միկրոբլոգում.
«Անհամբերությամբ սպասում եմ 2015 թ Բաքվի 2015 թ օլիմպիական խաղերի բացմանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման քննարկումներին»:
Looking forward to the opening of the @BakuGames2015 today and discussions on #NKpeace, including a visit to IDPs from the conflict.
— James Warlick (@AmbJamesWarlick) June 12, 2015
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուորլիքը գրել էր, որ ժամանակն է վերադառնալ հրադադարին ու հակամարտության խաղաղ կարգավորմանը տանող բանակցային գործընթացին: