Ռուսաստանը բացարձակ բաց ու ազատ երկիր է և ոչ մեկին չի հաջողվի այն ձևափոխել. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը կարողացել է հաստատվել որպես բացարձակ բաց ու ազատ երկիր, և ոչ մեկին չի հաջողվի այն ձևափոխել, հայտարարել է ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինը:

Հունիսի 12-ին Ռուսաստանում նշում են Ռուսաստանի օրը, Կրեմլում այս օրը երկրի ղեկավարն ավանդաբար հանձնում է պետական մրցանակներ:

«Ռուսաստանը ոչ միայն մեծ պատվով հաղթահարել է դժվարին փորձությունները, ոչ միայն ընդամենը մեկ քառորդ դարում բարեհաջող առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ու շուկայական տնտեսությունում,  սակայն կարողացել է նաև հաստատվել որպես ժամանակակից բաց ու ինքնուրույն երկիր»,-հայտարարել է Պուտինը միջոցառման ժամանակ:




Լրահոս