Armlur.am-ը ՀՀ ոստիանության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 12, շորթման` 1, կողոպուտի, խարդախության և դրամանենգության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: