Վահրամ Բաղդասարյանը գոհ է Հերմինե Նաղդալյանից, Լևոն Զուրաբյանն էլ մեղադրում է Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին պատգամավորներն անդրադարձան ԵԽԽՎ հանձնաժողովի այն ձևակերպմանը, թե «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»: Նշենք, որ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում հերթական փաստաթուղթն է ընդունվել, որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին տեղի ունենալիք` ԵԽԽՎ ամառային նստաշրջանում և դառնալու է բանաձև:

Այն դիտարկմանը, թե ո՞վ է թերացել հայկական պատվիրակությունից այս հարցում, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահըրամ Բաղդասարյանը նշեց. «Ես սրան թերացում չէի ասի, քանի որ ունենք ընդունված բավական հաջող բանաձևեր: Մենք որևէ դժգոհություն չունենք, Հերմինե Նաղդալյանն իր պարտականությոնները կատարում է իր հնարավորությունների սահմաններում և մեր պատվիրակության հնարավորությունների սահմաններում: Նորից եմ կրկնում` մենք ժամանակ ունենք դեռ, և պետք չէ շտապողականություն ցուցաբերել` գնահատականներ տալու համար: Ի՞նչ է, մենք արդեն ավարտե՞լ ենք մեր առաքելությունը ԵԽԽՎ-ում»:

Նույն հարցի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նշեց, որ իր  կարծիքով` այս ամենի մեղավորը նախագահ Սերժ Սարգսյանն է, քանի որ թույլ է տվել, որ Հայաստանը միջազգային հանրության աչքում ընկալվի որպես ագրեսոր:

«Ժամանակին, երբ այդ զեկույցն ընդունվեց, որը շատ վիճելի վերնագրով է, ես հստակ բացատրեցի, որ Հայաստանի իշխանությունն անտեսել է այդ` Հայաստանի համար աննպաստ վերնագիրը: Ես բազմիցս բարձրաձայնել եմ, որ մեր ԱԳՆ-ն և Հայաստանի պատվիրակները սխալ են»,- ասաց պատգամավորը:




Լրահոս