Նկարում երեւացող «Rolls royce» մակնիշի 013 օօ 11 համարանիշով ավտոմեքենան պատկանում է Երեւանի Էրեբունու երկարամյա թաղապետ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր): Այս մարդն ի պաշտոնե իրավունք չի ունեցել բիզնեսով զբաղվել, ուստի առնվազն տարօրինակ է, թե 30 տոկոսով աղքատ մեր երկրում ինչ միջոցներով է գնել գերթանկարժեք այս ավտոմեքենան: Նշենք, որ «Rolls royce»-ի այս մոդելը Եվրոպայում վաճառվում է մոտ 500 հազար ԱՄՆ դոլարով: Բայց սա դեռ ամբողջը չէ: Մ. Սեդրակյանն ԱԺ պատգամավորի համարներով էլի մի մեքենա ունի: Նրան պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 01 MM 005 համարանիշերը վերջերս փոխվել են 051 օօ 01 պատգամավորական համարանիշերով: Այս «ժեստը» նրան արել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը (Մուկ), որպեսզի Սեդրակյանն անարգել մտնի խորհրդարանի տարածք: Հիշեցնենք, որ օօ 01 համարանիշերով ավտոմեքենա վարելու իրավունք ունեն բացառապես ԱԺ հանձնաժողովների ղեկավարները, տեղակալները կամ խմբակցության ղեկավարները: Բայց Մ. Սեդրակյանը, լինելով ԱԺ շարքային պատգամավոր, շնորհիվ Հ. Աբրահամյանի, օօ 01 համարանիշեր ունի: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ արժանիքի համար է Սեդրակյանը նման արտոնություններից օգտվում, բայց չստացվեց: Այս պատգամավորը, ինչպես յուրաքանչյուր «իրեն հարգող» մանդատավոր, մամուլի խոսնակով է շրջում ԱԺ-ում: Եւ ահա այդ խոսնակը փոխանցեց, թե չեն ցանկանում տեղեկությունը մեկնաբանել:
ԳԵՐԹԱՆԿԱՐԺԵՔ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ