Մենք երկու օր առաջ հանդիպել ենք համազեկուցողների հետ և, ինչպես գիտեք, օրերս տեղի է ունենալու ԵԽԽՎ նիստ ու այնտեղ և՛ Նաիրա Զոհաբյանը, և՛ ԵԽԽՎ պատվիակության մյուս անդամներն անելու են ամեն ինչ, որ մեր երկրի շահերը պաշտպանեն: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
«Ինչ վերաբերվում է Նաիրա Զոհրաբյանին, ապա ասեմ, որ նա իր ելույթներում և իր գործունեությամբ արել է ամեն ինչ, որ կարողանա բարձրացնել Հայաստանի դերը այդ կառույցում: Եվ այն մարդկանց, ովքեր պատվիրակությունից դուրս գտնվելով ամպագոռգոռ հայտարարություն են անում, ավելի ճիշտ կլինի իրենց քաղաքացիական հասարակության կառույցները աշխատեցնեն ի օգուտ ՀՀ շահերի», – նշեց նա:
Հարցին, թե ի՞նչ զգացողություն ունեցավ ինքը, երբ Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին տեսավ միասին, Վահան Բաբայանը չցանկացավ պատասխանել` խորհուրդ տալով դիմել խոսնակներին:
Լրագրողները Բաբայանից հետարքրքվեցին` ի՞նչը իրեն ստիպեց կանգնել Գագիկ Ծառուկյանի «թասիբին», երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերջինիս հասցեին հայտարարութուններ էր հնչեցում, Բաբայանը նշեց, թե ոչ ոք իրավունք չունի իր լիազորություններից դուրս այլ անձանց հասցեին նման հայտարարություններ անել՝ հավելելով, որ ավելի լավ կլինի, եթե խոսեն իրենց մասին, ոչ թե կինոշոուներ անեն: