Բողոքի ցույց` Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խումբ իրավապաշտպաններ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց, հայտնում է Turan գործակալությունը:

Մասնակիցները պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված լրագրողներին ու իրավապաշտաններին: Ցուցարարներն իրենց ձեռքներին պահել են իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի, Ինտիգամ Ալիևի, Լեյլա Յունուսի, Էմին Հուսեյնովայի, լրագրողներ Խադիջա Իսմայիլովայի ու Սեյմուր Խազի լուսանկարներով պաստառներ:

Բողոքի ակցիայի կազմակերպիչները ծրագրավորում են համանման ակցիաներ կազմակերպելկ նաև Եվրոպայի այլ քաղաքներում:




Լրահոս