ԶԱՐՄԱՆԱԼԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահի ընտրություններում եւ ոչ միայն հայտարարել է, այլեւ գործնական քայլեր է իրականացնում նախագահի աթոռին հասնելու ուղղությամբ: Եւ այդ ճանապարհին այնքան է շտապում, որ արդեն սկսել է իր նախընտրական քարոզարշավը: Այս օրերին հանրապետության տարբեր քաղաքների, ինչպես նաեւ մայրաքաղաք Երեւանի պատերին հայտնվել են Վ. Սեդրակյանի քարոզչական պաստառները՝ «Վերեւում Աստված կա» կարգախոսով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վ. Սեդրակյանն այս օրերին նաեւ տեսասկավառակներ է բաժանում` դրանց միջոցով իրականացնելով իր քարոզչությունը: Երեկ փորձեցինք էպոսագետից պարզել, թե ինչու է խախտում ՀՀ ընտրական օրենսգիրքը եւ դեռ քարոզարշավը չմեկնարկած՝ զբաղվում  սեփական PR-ով: «Ամբողջ Հայաստանը գիտի, որ այդ գործը արվում է Գյումրիով, Վանաձորով, Գեղարքունիքի մարզով ու Երեւանով: Այո՛, տարածվում են ձայնասկավառակներ իմ տված հարցազրույցների մասին, եւ դա գովազդ է, այլ ոչ թե քարոզարշավ,-նշեց էպոսագետը՝ զայրացած շարունակելով,-եթե օրենքը խախտել եմ եւ քարոզարշավ եմ իրականացնում, դրա համար կա դատախազություն, կա ոստիկանություն, հանրապետականները չեն նկատում, դո՞ւք եք նկատում»: Իսկապես հետաքրքիր է՝ հատկապես ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինչու է լռում:




Լրահոս