
Ոստիկանության Կոտայքի բաժնի և ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի փողոցում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Խաչատուր Գ.-ն, ով հունիսի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: