
Օդեսայի շրջանի նահանգապետ Միխայիլ Սաակաշվլին կղեկավարի Պետական ձեռնարկությունների բարեփոխումների դիտորդական խորհուրդը, որը կստեղծվի Ուկրաինայում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի առևտրի ու տնտեսական զարգացման նախարարության ղեկավարը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք այսօր ստեղծում են բարեփոխումների դիտորդական խորհուրդ: Սա պետական կառավարման ու բարեփոխումների ոլորտում փորձառու փորձագետների մի հսկայական խումբ է, նրանք գիտեն Ուկրաինան, երկրի դիմաց ծառացած մարտահրավերները, ու պատրաստ են աշխատել պետական ձեռնարկություններում բարեփոխումների հաջողության օգտին»,- հայտարարել է նախարարը: