ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Twitter-ի էջից

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է հայ մարզիկների հետ, որոնք մասնակցելու են Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին: Ի դեպ, Ուորլիքը, որը Երեւան է ժամանել հունիսի 9-ին, «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ անհամբերությամբ սպասում է առաջիկա հանդիպումներին՝ քննարկելու Ղարաբաղում խաղաղության հարցը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Եղբայրս բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Արդեն մի քանի ամիս է՝ նրա գրանցման ժամկետը լրացել է: Հիմա մտադիր է վերադառնալ Հայաստան, եւ նախապես անհրաժեշտ ենք համարում ճշտել՝ արդյո՞ք նրան տուգանք սպասվում է: Եվ կցանկանայի իմանալ՝ հնարավո՞ր է որոշ ժամանակով նրան զրկեն ՌԴ մուտք գործելու իրավունքից՝ ժամկետը խախտելու համար: Ճիշտ կլինի՞, որ դիմենք հենց այստեղի միգրացիոն ծառայությանը:

Հեղինե Տոնոյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Տոնոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացին պետք է դիմի Ռուսաստանի Դաշնության միգրացիոն պետական ծառայություն՝ իր խնդրին լուծում տալու համար, քանի որ տեղի միգրացիոն պետական ծառայությունն է որոշում` նման խախտման համար որքա՞ն տուգանք է սահմանվում, եւ ինչպիսի՞ պատիժ պետք է կիրառվի:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2014թ-ին ավելի քան 47 հազար ՀՀ քաղաքացի արտագաղթել է մեր երկրից: Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2013թ-ին արտագաղթողների թիվը կազմել էր 42 հազար մարդ: Այսինքն՝ անցած տարի արտագաղթը շարունակել է աճել: Ընդհանուր առմամբ` Սերժ Սարգսյանի պաշտոնավարության 7 տարիների ընթացքում, զուտ պաշտոնական ցուցանիշների համաձայն, Հայաստանից արտագաղթել է 330 հազար հոգի: Իսկ ոչ պաշտոնական ցուցանիշներով, այդ թիվը անհամեմատ մեծ է:

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե գրավի առարկայի վրա՝ առանց դատարան դիմելու, բռնագանձումն ի՞նչ կարգով է տարածվում:

Սուսաննա Հարությունյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր, պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում՝ գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձեւով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաեւ խելամիտ քայլեր ձեռնարկելու՝ գրավի առարկան պահպանելու, սպասարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց 2 ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն եւ գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդված):

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը ներկայացված է հնարավորինս պարզ, եւ հուսանք, որ այն կօգնի տիկին Սուսաննային՝ լուծելու իր խնդիրները:




Լրահոս