«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել Շիրակի օդանավակայանում: Ավիացիոն անվտանգության աշխատակիցներն ուղեւորների ուղեբեռների հատուկ ստուգման ժամանակ ատրճանակ են հայտնաբերել: Պարզվել է, որ ատրճանակը պատկանել է Գյումրի-Սանկտ-Պետերբուրգ չվերթի ուղեւորներից 23-ամյա Անդրանիկ Խաչատրյանին: Մեր տեղեկություններով՝ Անդրանիկի մոտ եղել է օդամղիչ ատրճանակ, ատրճանակի մեկ պահեստատուփ, մեկ տուփ մետաղյա գնդիկներ, որոնք ծառայել են որպես փամփուշտ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ Անդրանիկը բերման է ենթարկվել:
ԱՏՐՃԱՆԱԿ ԵՆ ԳՏԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ