
Եվգենի, սթափվիր, սա ՄԱԿ-ում ձայնի իրավունք ունեցող երկրի խորհրդարան է: Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կոչ արեց ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին:
«Այստեղ մի բան հիշեցի` գող` սիրտը դող, կարող է նման մի բան կա, որ չի ցանկացել գալ»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով` մինչ օրս նա գողության վերաբերյալ հիմքեր չի ստացել Էներգետիկայի նախարարից:
Ինչ վերաբերվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ապա Ուրիխանյանը նշեց. «Հանձնաժողովը, չունենալով օրենսդրական լիազորություններ, ինչ եք ուզում, որ անի ՀԷՑ-ի հետ: ՀԷՑ-ը տուժում է, բայց էներգետիկայի ոլորտի մասնագետները առանձնատներ են կառուցում»,- հավելեց «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: